ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Բունդեսթագի որոշումը պետք է հարգվի. Բեռլինի արձագանքը՝ Անկարային

Բունդեսթագի որոշումը պետք է հարգվի. Բեռլինի արձագանքը՝ Անկարային
08.06.2016 | 08:44

Գերմանիայի կառավարությունը պատասխանել է Բունդեսթագի թուրք պատգամավորների դեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հարձակումներին՝ գրում է Süddeutsche Zeitung-ը: «Որ Բունդեսթագի որոշ պատգամավորներ ահաբեկչության մեջ են մեղադրվում, մեզ համար բացարձակ անհասկանալի է: Բունդեսթագն ինքնուրույն որոշում է կայացրել: Այդ որոշումը պետք է հարգվի, և այդ իմաստով էլ Անգելա Մերկելը զրուցել է Թուրքիայի նախագահի հետ»,- ասել է Անգելա Մերկելի մամուլի խոսնակ Ստեֆան Զայբերթը:

Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը ընդունելուց հետո Էրդողանը Գերմանիայի խորհրդարանի թուրք պատգամավորներն մեղադրել էր Գերմանիայում PKK-ի շահերին ծառայելու մեջ:

Դիտվել է՝ 1156

Մեկնաբանություններ